
«Չէի սպասում, որ ՊՍԺ-ում հենց սկզբից նման վիճակագրություն ցույց կտամ». Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կիսվել է ֆրանսիական թիմի կազմում իր ելույթների մասին մտքերով: Բրազիլացին ընթացիկ մրցաշրջանի 25 խաղերում դարձել է 26 գոլի հեղինակ:
«Սա միայն սկիզբն է: Չէի սպասում, որ հենց սկզբից կցուցադրեմ նման վիճակագրություն: Ես եկել եմ ՊՍԺ, որպեսզի օգնեմ այս ակումբին և իմ թիմակիցներին, աշխատում եմ դառնալ ավելի լավը յուրաքանչյուր օր: Ինձ համար դա ամենակարևորն է: Արդյունավետությամբ ես գտնվում եմ կարիերայիս մեջ լավագույն մարզավիճակում, բայց ինձ պետք է ավելի շատ գոլեր խփել և ավելի լավ խաղալ»,- ասել է Նեյմարը ՊՍԺ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը