Բաժիններ՝

«Միշտ Ռոնալդուից ավելի շատ ենք պահանջելու, քան մնացածից, որովհետև նա կողմնորոշիչ է այս թիմի համար». Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է կարծիքով հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին:

«Միշտ Ռոնալդուից ավելի շատ ենք պահանջելու, քան մնացածից, որովհետև նա կողմնորոշիչ է այս թիմի համար: Երբ ավարտվում է խաղը, մարդիկ միշտ կարող են ասել, որ Կրիշտիանուն կարող էր ավելի շատ անել:

Ես գոհ եմ նրանից և մյուս խաղացողներից: Երբ կան դժվար պահեր, դա մրցաշրջանի մի մասն է: Մենք պետք է պոզիտիվ լինենք և ի վերջո, ես չեմ նայում անցյալ արժանիքներին»,- ասել է Զիդանը, ում խոսքերն է մեջբերում Goal-ը:

Փետրվարի 3-ին կայացած «Լևանտե»-«Ռեալ» խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս