
«Մրցաշրջանի վերջում բոլոր տեղերը թոփ-4-ում միանման դրական են». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչպիսի խնդիրներ են դրվում թիմի առջև ընթացիկ մրցաշրջանում:
«Մրցաշրջանի մեկնարկին կարելի է ինչ-որ բանի մասին երազել, բայց, միևնույն ժամանակ, պետք է թիմի առաջ ռեալ խնդիրներ դնել:
Չեմպիոնությունը երազանք է հատկապես, եթե խոսքը «Լիվերպուլի» մասին է, բայց կապված «Մանչեսթեր Սիթիի» նման խաղի հետ՝ դա շատ դժվար է:
Եթե չես կարող դառնալ առաջինը, ապա ես կուզենայի լինել երկրորդը, բայց մրցաշրջանի վերջում երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը միանման դրական են»,- Կլոպին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը