Բաժիններ՝

«Երկու տարի անց «Մանչեսթեր Յունայթեդը» կդառնա բոլոր տիտղոսների հավակնորդ». Ժոզե Մոուրինիո

«Մանչսեթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գնահատել է թիմի հեռանկարները տիտղոսների համար պայքարում:

«Իհարկե, մենք պայքարում ենք բոլոր տիտղոսների համար: Բայց երկու տարի անց մենք ավելի լավ զինված կլինենք դրա համար: Կարծում եմ՝ հենց այդ ժամանակ մենք կդառնանք բոլոր տիտղոսների իրական հավակնորդ: Դա այն է, ինչին պետք է ձգտել»,- Մոուրինիոյին է մեջբերում Bleacher Report-ը:

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում, ԱՊԼ-ում, ինչպես նաև Անգլիայի գավաթի մրցաշարում:

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու պահից Ժոզե Մոուրինիոն հասցրել է հաղթել Եվրոպայի լիգան, Անգլիական լիգայի գավաթը և Անգլիայի սուպերգավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս