
Կարլո Անչելոտին կարող է գլխավորել Բիլբաոյի «Ատլետիկը»

Կարլո Անչելոտին, ով տվյալ պահին գտնվում է առանց աշխատանքի, կարող է հրավիրվել Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնին: Ինչպես հաղորդում է El Gol Digital-ը, բասկյան ակումբի ղեկավարները դժգոհ են թիմի ներկայիս վիճակից և ցանկանում են բաժանվել գործող մարզչի Խոսե Անխել Սիգանդայից: Ղեկավարությունը գտնում է, որ իրենց կհաջողվի համոզել Անչելոտիին, քանի որ նա ավելի վաղ աշխատել է Իսպանիայում՝ Մադրիդի «Ռեալի» հետ և արդեն հայտարարել է, որ կյանքն այդ երկրում իրեն դուր է գալիս:
Անչելոտիի վերջին ակումբը եղել է Մյունխենի «Բավարիան», որտեղից նրան հեռացրել են 2017թ. սեպտեմբերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը