![](/banners/BeFunky-design.jpg)
Դի Բիաջիոն կարող է ժամանակավորապես գլխավորել Իտալիայի հավաքականը
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/di-biagio_640x420.jpg)
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կոմիսարի օգնական Ալեսանդրո Կոստակուրտան հայտարարել է, որ ազգայն հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կարող է դառնալ Լուջիջի Դի Բիաջիոն, ով գլխավորում է երկրի երիտասարդական հավաքականը:
«Մենք կզանգահարենք Դի Բիաջիոյին և կզրուցենք նրա հետ նոր պաշտոնի մասին: Նա կլինի մեր ժամանակավոր պաշտոնակատարը:
Եթե նա հաղթի մոտակա ընկերական խաղերը, ապա, բնականաբար, երիտասարդական հավաքականին անհրաժեշտ կլինի նոր մարզիչ»,- Կոստակուրտայի խոսքերն է մեջբերում Four Four Two-ն:
Մարտի 23-ին Իտալիայի հավաքականը Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում ուժերը կչափի Արգենտինայի հավաքականի հետ, իսկ 27-ին «Ուեմբլիում» կհանդիպի Անգլիայի հավաքականի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է նաև Կարլո Անչելոտիի, Անտոնիո Կոնտեի, Ռոբերտո Մանչինիի և Կլաուդիո Ռանիերիի թեկնածությունները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը