
Ավտովթար Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին, տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության

Փետրվարի 3-ին` ժամը 21:48-ին, ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ 2121» մակնիշի 20 ՕՕ 585 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Հ. Հ.-ը հոսպիտալացվել է Եղվարդի ԲԿ, այնուհետև Արմենիա ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: