Բաժիններ՝

«Արսենալը» փայլուն հաղթանակ տոնեց, Մխիթարյանը՝ 3 գոլային փոխանցման հեղինակ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ Լոնդոնի «Արսենալի» և «Էվերթոնի» հանդիպումը: Պայքարն ավարտվեց հօգուտ տանտերերի՝ 5:1:

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո բացեց Աարոն Ռեմսին: 14-րդ րոպեին «զինագործները» կրկնապատկեցին հաշվի առավելությունը. Լորան Կոսելնին՝ գոլի հեղինակ: 5 րոպե անց Աարոն Ռեմսին իր հաշվին դուբլ գրանցեց: 37-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ «Արսենալի» նորեկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով առաջին հանդիպումն էր անցկացնում լոնդոնցիների կազմում:

Երկրորդ խաղակեսում նույնպես գոլեր խփվեցին: 64-րդ րոպեին «Էվերթոնի» ֆուտբոլիստ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը կրճատեց հաշվի տարբերությունը` դարձնելով այն 4:1: Տասը րոպե անց Մխիթարյանի երրորդ գոլային փոխանցումից հետո Ռեմսիին այս խաղում խփեց իր երրորդ գոլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս