Բաժիններ՝

PKK-ն մեկ օրում թուրքական զինված ուժերի վրա երկրորդ հարձակումն է իրականացրել

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի Հաքքարի նահանգում փետրվարի 1-ին իրականացրել են թուրքական ԶՈւ-ի վրա երկրորդ հարձակումը: Այս մասին հաղորդում է թուրքական t24-ը:

PKK զինյալները հարձակվել են Հաքքարիի Շեմբդինլի շրջանում տեղակայված թուրքական զինված ուժերի միավորումների վրա, ինչի հետևանքով թուրքական կողմից 2 զինվոր սպանվել է, 2-ը` վիրավորվել:

Առաջին հարձակումը կատարվել էր Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում, ինչի հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել էր, 5-ը` վիրավորվել:

Թուրքական ԶՈւ պնդմամբ` հարձակումներն իրականացրել են PKK –ի Իրաքի հյուսիսում տեղակայված զինյալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728