Բաժիններ՝

«Ցանկացած լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը խիստ պատժի ենթակա արարք է». ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում «Medialab.am» լրատվական կայքի խմբագրության հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Իրավապահ մարմինները պետք է անմիջապես նախաձեռնված քրեական ընթացակարգի շրջանակում ստուգեն լրատվամիջոցում ծաղրանկարի կապակցությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջ հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները։ Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության խիստ միջոցների՝ հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու համար։

Հրապարակված տեղեկությունների հիման վրա՝ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։ Գրություններ են ուղարկվել իրավապահ մարմիններին՝ ձեռնարկված միջոցների ընթացքի և արդյունքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս