Բաժիններ՝

«Մեդիալաբ»-ի խմբագրի նկատմամբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

«Մեդիալաբ» կայքի խմբագրի նկատմամբ սոցիալական կայքերում հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Մեդիալաբի» խմբագիր և տնօրեն Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքներ էին հնչեցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728