
«ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրումով կյանքի կոչվեց «և՛, և՛»-ի քաղաքականությունը». Շարմազանով

ՀՀ-ի և Եվրոպական միության ստորագրված համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից: Նման հայտարարությամբ Հայաստանի Հանրապետության կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ կուսակցությունում շատ դրական են գնահատում օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության գագաթնաժողոﬖերին Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության մասնակցությունը:
Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին՝ Շարմազանովն ընդգծեց, որ փաստաթղթի ստորագրումով քայլով կյանքի կոչվեց «և՛, և՛»-ի քաղաքականությունը:
«Երբ որևէ մեկի դեմ չէ, սա հանուն Հայաստանի, հանուն մեր գործընկերային հարաբերությունների է: Մեր իշխանություններն ապացուցեցին, որ հնարավոր է ունենալ դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ և միևնույն ժամանակ կարողանալ ունենալ փաստաթուղթ, որը բխում է Հայաստանի ժողովրդավարացման, բարեփոխումների ու ավելի զարգացած պետություն դառնալու հեռանկարից: Այս համաձայնագիրը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը կարող է լինել կամուրջ Եվրասիական և Եվրոպական միությունների միջև: Սա շատ դրական քայլ էր: Շատ դրական են գնահատում նաև Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: