
«Արցախի հակամարտության կարգավորումը շատ կարևոր է Հայաստանի, ողջ տարածաշրջանի և եվրոպական հարևանության համար». Պյոտր Սվիտալսկի

«Համաձայնագիրը շատ հստակ ասում է Արցախի մասին, և ԵՄ դիրքորոշումը շատ հստակ է։ ԵՄ-ն խաղաղ կարգավորման կողմնակիցն է, կողմնակից է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքին, պատրաստ է հստակ աջակցել վստահության կառուցմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Մենք հավատում ենք, որ հակամարտության կարգավորումը շատ կարևոր է Հայաստանի, ողջ տարածաշրջանի և եվրոպական հարևանության համար։ Համաձայնագրում օգտագործված լեզուն արտացոլում է ԵՄ-ՀՀ միջև առկա տոնը»,- ասաց նա։