
«Իմ երազանքը կարիերաս «Բարսելոնայում» ավարտելն է». Մեսսին ստորագրեց նոր պայմանագիր «Բարսելոնայի» հետ

Արգենտինացին շատ գոհ է նոր պայմանագրից:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է կատալոնացիների հետ նոր պայմանագրի ստորագրման էմոցիաներով:
«Մենք երկար սպասեցինք, որպեսզի ստորագրենք պայմանագիրը և վերջապես արեցինք դա: Ուրախ եմ «Բարսելոնայի» հետ համագործակցությունը շարունակելու համար: Միշտ ասել եմ, որ սա իմ տունն է: Ես միշտ ուզեցել եմ այստեղ ավարտել կարիերաս: Մենք ընթանում ենք դեպի այն, որպեսզի իմ երազանքը իրականություն դառնա»,- հայտարարել է Մեսսին:
Մեսսին երկարաձգեց պայմանագիրը մինչև 2020-21թթ. մրցաշրջանի ավարտը: Լեոյի նախկին պայմանագրի ժամկետը լրանում էր 2018թ. ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղերում Մեսսին դարձել է 16 գոլի և 5 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը