Բաժիններ՝

Մեսսին վստահ չէ, որ ապագայում կարող է ընկերություն անել Ռոնալդուի հետ

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել այն մասին, թե ով է հանդիսանում «Ոսկե գնդակի» հավակնորդ: Մեսսին խոսել է նաև «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ հավանական ընկերության մասին:

«Ռոնալդուն չի հանդիսանում հաջորդ «Ոսկե գնդակի» իմ միակ մրցակիցը: Այսօր կան շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք կարող են ստանալ այդ մրցանակը: Վերջին տարիներին «Ոսկե գնդակը» հանձնվել է մեզ, սակայն մրցանակին կարող են հավակնել նաև այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին են օրինակ Նեյմարը, Մբապեն և Սուարեսը:

Ռոնալդուն ասել է, որ մենք ապագայում կարող ենք դառնալ ընկերնե՞ր: Չգիտեմ, կկատրավի՞ արդյոք դա: Ընկերությունն ի հայտ է գալիս մարդու հետ ինչ-որ ժամանակ անցկացնելուց հետո: Մեզ իրար հետ չի կապում ոչ մի տեսակի հարաբերություն: Շփվում և տեսնվում ենք միայն մրցանակների հանձնման արարողությունների ժամանակ: Դաշտից դուրս մեր կյանքերը հաճախ չեն խաչվում»,- Մեսսիին է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս