Բաժիններ՝

«Իտալական ֆուտբոլն արդեն այն չէ». Լիոնել Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել իտալական ֆուտբոլի վիճակի մասին:

Իտալական La Gazzetta dello Sport-ը հարցազրույց է վերցրել Լիոնել Մեսսիից: Հարցերից մեկը վերաբերվել է իտալական ֆուտբոլին:

«Իտալական ֆուտբոլն արդեն այն չէ: Եվ բանը միայն նրանում չէ, որ Իտալիայի հավաքականը դուրս չեկավ ԱԱ-2018: Օրինակ՝ Իտալիայի առաջնության երկու մեծ ակումբներ՝ «Միլանը» և «Ինտերը» չեն գտնվում այնտեղ, որտեղ գտնվում էին 10 տարի առաջ: Հիմա նրանք նույնիսկ Չեմպիոնների լիգայում չեն խաղում: Դա իր ազդեցությունն է ունենում իտալական ֆուտբոլում բոլորի վրա:

Հիմա միլանյան ակումբները փորձում են վերադարձնել կորցրած դիրքերը, բայց նրանք պետք է մրցունակ լինեն նաև եվրոպական արենայում: Դա միևնույն բանը չէ»,- հայտարարել է արգենտինացին:

Լեոն նշել է նաև, որ իր կարծիքով Չեմպիոնների լիգայում ուժեղագույն թիմերը «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն են:

Պարաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս