
Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է ձմռանը վաճառել Օբամեյանգին

«Բորուսիայի» ղեկավարությունը վիճել է Օբամեյանգի հետ և որոշել է հանել նրան տրանսֆերի:
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հաղորդում է Bild-ը:
«Բորուսիայի» ղեկավարությունը կոնֆլիկտի մեջ է գաբոնցի հարձակվողի հետ, ով անընդհատ դժգոհություն է հայտնում նրանից, որ չի լքել թիմն ավելի շուտ: Ֆուտբոլիստի այդպիսի վարքագիծը դուր չի գալիս դորտմունդցիներին:
«Բորուսիան» կարող է վաճառել Օբամեյանգին 2018թ. սկզբին, եթե գտնվի ակումբ, որը պատրաստ կլինի վճարել գաբոնցու համար 60 մլն եվրո:
Օբամեյանգի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2020 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 18 խաղ բոլոր մրցաշարերում և դարձել է 16 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը