Բաժիններ՝

«Ես 2005 թվականից դեռ հարբած էի». Ջերարդը կատակել է ՉԼ-2006-ի հաղթողի մասին Լինեկերի հարցին ի պատասխան

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպանի մոտ հումորի հետ կապված ամեն ինչ կարգին է:

Սթիվեն Ջերրարդը, Ֆրենկ Լեմպարդը և Ռիո Ֆերդինանդը BT Sport հեռուստաալիքում եղել են Գարի Լինեկերի հաղորդման հյուրերը: Նախկին ֆուտբոլիստները քննարկել են Չեմպիոնների լիգան, արդյունքում Լինեկերը հարցրել է. «Ո՞վ հաղթեց մրցաշարը 2006-ին»:

Լեմպարդը չի կարողանում հիշել և հարցնում է Ջերարդին, իսկ նա շատ ծիծաղելի հումոր է անում. «Չեմ հիշում, հավանաբար, ես 2005-ից դեռ հարբած էի»:

2005 թվականին Ջերարդը «Լիվերպուլի» հետ հաղթեց հանրահայտ ստամբուլյան եզրափակիչը: Լեմպարդը «Չելսիի» հետ հաղթել է մրցաշարը 2012 թվականին, Ֆերդինանդը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ 2008 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս