
««Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն հիմա լավագույն ակումբներն են, բայց ես երբեք չեմ ջնջում «Ռեալին»». Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գնահատել է մրցակիցների խաղը Չեմպիոնների լիգայում:
«Տվյալ պահին «Մանչեսթեր Սիթին» ամենաուժեղ թիմերից մեկն է ՊՍԺ-ի հետ միասին: Այս ակումբները ցույց են տալիս, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակի ֆավորիտներն են, բայց սա երկար և շատ բարդ մրցաշար է:
Ես երբեք չեմ ջնջում «Ռեալին»: Այո, նրանք ցույց չեն տալիս այն արդյունքները, որը նրանցից սպասում էին, բայց ես չեմ կասկածում, որ նրանք կպայքարեն հաղթանակի համար բոլոր մրցաշարերում, ինչը և նրանք անում են ամեն տարի:
«Բավարիան» ևս մեկ մեծ ակումբ է: Նրանք կհասնեն մինչև եզրափակիչ փուլեր, բայց հիմա լավագույնները «Մանչեսթեր Սիթին» է և ՊՍԺ-ն»,- ասել է Մեսսին Marca-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը