Բաժիններ՝

Տեղի ունեցավ ձյուդոյի Հայաստանի առաջնությունը

Այսօր կայացավ ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց Երևանի, Գյումրիի, Վանաձորի ու հանրապետության խիստ սահմանափակ թվով մարզերի աննախադեպ քիչ թվով մարզիկ՝ 69 տղա և ութ աղջիկ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն և մրցանակակիր դարձան.

Տղամարդիկ

-60 կգ՝ Նարեկ Կարապետյան, Վահագն Հովսեփյան, Գոռ Հովսեփյան, Հովհաննես Ալեքսանյան:

-66 կգ՝ Վարդան Գրիգորյան, Մերուժան Սարգսյան, Տիգրան Յաղուբյան, Վոլոդյա Սարգսյան:

-73 կգ՝ Արսեն Ղազարյան, Սամվել Խաչատրյան, Ալբերտ Մկրտչյան, Ալեքսան Պետրոսյան:

-81 կգ՝ Ֆերդինանտ Կարապետյան, Գևորգ Խիթարյան, Բորիս Շատվերյան, Վարդան Խաչատրյան:

-90 կգ՝ Գուրգեն Աբելյան, Վահագն Չալյան, Արման Ավանեսյան, Կարեն Ջանոյան:

+90 կգ՝ Ստեփան Սարգսյան, Գոռ Գյունաշյան, Ժորա Լագզյան, Էրիկ Գոռ Համզոյան:

Կանայք պայքարեցին երեք քաշային կարգում, որոնցից երկուսը՝ ոչ ամբողջական

-48 կգ՝ Իրենա Պետրոսյան, Ռուզաննա Բալասանյան:

-52 կգ՝ Սոսե Բալասանյան, Ասյա Լալազարյան

+52 կգ՝ Աննա Ղազարյան, Աննա Մկրտչյան, Նելլի Ավետիսյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս