Բաժիններ՝

Տնական բուժենինա՝ ամբողջ ընտանիքի համար. շատ համեղ միս՝ առանց յուրահատուկ ջանքերի

Ջեռոցում պատրաստված տնական բուժենինան շատ համեղ է ստացվում խոզի կամ տավարի մսից: Արդյունքն ուղղակիորեն կախված է մսի որակից: Ընտրեք 1-3 կգ քաշով ամբողջական և որակյալ կտոր:

Բաղադրիչներ

1. Խոզի մսի ամբողջական կտոր – 1-1.5 կգ
2. Խնձորի քացախ – 70 մլ
3. Ջուր – 1 լ
4. Աղ – 2-3 թ/գ
5. Շաքարավազ – 1.5 թ/գ
6. Դափնու տերև – 2 հատ
7. Համեմունքներ (համեմի սերմ, մեխակ, կարմիր քաղցր պղպեղ)՝ ըստ ճաշակի
8. Սխտոր – 2-3 ատամիկ
9. Սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Բուժենինայի համար մարինադ պատրաստել. եռացող ջրի մեջ լցնել աղ և շաքարավազ, խառնել մինչև դրանց լրիվ հալչելը: Ավելացնել համեմունքները և դափնու տերևը: Վերցնել կրակից, ավելացնել քացախը:

2. Ամբողջապես սառած մարինադի մեջ դնել մսի կտորը: Այն պետք է ամբողջությամբ ծածկված լինի հեղուկով: Ծածկել կաթսան սննդային թաղանթով և ուղարկել այն սառնարան 1 գիշեր:

3. Հաջորդ օրը միսը հանել մարինադից, չորացնել թղթե անձեռոցիկով: Թեթևակի աղ և պղպեղ անել:

4. Մաքրել սխտորը, շերտատել երկարությամբ: Մսի ամբողջ մակերևույթին անցքեր բացել և սխտորները տեղավորել անցքերի մեջ:

5. Տեղավորել միսը ջեռոցում պատրաստելու համար նախատեսված հատուկ թաղանթի մեջ: Եթե այդ թաղանթում նախատեսված չէ գոլորշու դուրս գալու համար ճեղք, զգուշությամբ դանակով մի քանի հատ բացել:

6. Ջեռոցը տաքացնել մինչև 190 աստիճան և պատրաստել 1 ժամ: Դրանից հետո կտրել թաղանթի վերևի մասը, թողնել, որպեսզի բուժենինան կարմրի: Մատուցել սառը վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս