«Ձեր կայունությունն ավելի ապահով է դարձնում ԵՄ-ն». Յոհաննես Հաան. aravot.am

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանն այսօր Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով վաղը կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին՝ պատասխանեց մի քանի հարցերի, որոնք վերաբերվում էին ընդունվելիք հռչակագրին:

«Առավոտը» հետաքրքրվել է, թե ինչ վերջնական ձեւակերպում է արվել ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում հակամարտությունների վերաբերյալ. հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր դիրքորոշումներ ունեին դրա վերաբերյալ՝ արդյոք հաջողվե՞լ է գտնել փոխզիջում: Այլ երկու հարցեր եւս հնչել են փաստաթղթի տեքստի վերաբերյալ, մասնավորապես՝ վրացի լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե հռչակագրում ինչ ձեւակերպումներ են գործածվել Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի վերաբերյալ: Եվ քանի որ Յոհաննես Հաանը հարցերին անդրադառնում էր, այսպես ասած՝ խմբային եղանակով, երեք-չորս հարց հնչեցնելուց հետո միասնական մի պատասխանով՝ այս բոլոր հարցադրումներին մի ընդհանրական պատասխան է տվել. «Նման գագաթնաժողովների բնույթն է, որ հռչակագիրը բանակցվում է ընդհուպ մինչեւ վերջին պահը: Բայց ես որոշ նշաններ եմ տեսնում, որ մենք համաձայնության կհասնենք: Ու ես շատ վստահ եմ, որ վաղը կեսօրին մենք կվավերացնենք համաձայնագիրը, որն, իհարկե, ոչ բոլորին հարյուր տոկոսով կերջանկացնի, բայց սա նաեւ նման համաձայնագրերի բնույթն է՝ անդրադառնում է 34 երկրների շահերին»: Սա ընդգծեց, թե խոսքը ոչ միայն ԱլԳ անդամ վեց երկրների շահերի եւ հետաքրքրությունների մասին է, այլ նաեւ ԵՄ անդամ 28 պետությունների: «Նրանք տարբեր դիրքորոշումներ ունեն, ուստի դիվանագետների հմտությունների խնդիրն է լուծումներ գտնելը,- ասաց Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը:- Ես համոզված եմ, որ հռչակագիրը կլինի, եւ անդրադարձ կլինի այն խնդիրներին, որոնք արծարծեցիք»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս