Վթար Եռաբլուրի մոտակայքում. կա տուժած

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Jaguar» մակնիշի 24 OO 077 (վարորդ՝ 1993 թ. ծնված Մ. Թ.), «Opel Vectra B» մակնիշի 35 GS 538 (վարորդ` 1988 թ. ծնված Ա. Ե.) և «Nissan March» մակնիշի 55 AA 151 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները Ա.Մ.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Փրկարարները փակել են գազի փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս