
Մխիթարյանն անգամ հայտավորված չէ. «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը հայտնի է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Բազել»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
«Կարմիր սատանաները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով՝ Ռոﬔրո, Դարմիան, Սմոլինգ, Մարկուս Ռոխո, Բլինդ, Հերերա, Ֆելաինի, Լինգարդ, Պոգբա, Մարսիալ, Լուկակու:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն անգամ հայտավորված չէ այս խաղի համար:
Հանդիպումը կմեկնարկի 23:45-ին: