
Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեան ահաբեկչությանն աջակցող երկրների ցանկում ներառելու մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեան ահաբեկչությանը սատարող պետությունների ցուցակ վերադարձնելու մասին: Այս մասին հայտնում է CNN-ը:
ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է կառավարության անդամների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը՝ նշելով, որ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 21-ին կհայտարարի Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: «Սա պետք է վաղուց տեղի ունեցած լիներ»,- ասել է Թրամփը:
Հյուսիսային Կորեան ահաբեկչությանը սատարող երկրների ցանկից հանվել էր 2008թ. նախագահ Ջորջ Բուշի կողմից: