
iPhone X-ը և սպիները ճանաչվել են տարվա լավագույն գադջետները՝ ըստ Time-ի

2017-ը շատ հարուստ տարի էր IT տեխնոլոգիաների և գադջետների համար: Այս տարի ներկայացվեցին մի շարք նորարարություններ՝ փոքր պտտվող գադջետից՝ սպիներից՝ մինչև iPhone X:
Time ամսագիրն արդեն իսկ ներկայացրել է 2017 թվականի լավագույն գադջետները: Ընտրությունը կատարել են ամսագրի վերլուծաբանները՝ հաշվի առնելով այն, թե որքան հետաքրքրություն են առաջացրել գադջետները:
Լավագույն գադջետների շարքում են սպիները, Nintendo Switch խաղային ապարատը, օդը մաքրելու եզակի համակարգը և, իհարկե, iPhone X-ը:
Հիշեցնենք, որ սպիներները շատ արագ տարածում գտան ամբողջ աշխարհում: Սակայն, ինչպես ընդունված է, այս գադջետը ևս երկար կյանք չունեցավ:
Սպիները փոքր պտտվող գադջետ է, որը, ըստ հեղինակների՝ նյարդերը հանգստացնելու համար է:
Սպիներներ լինում են թե շատ մատչելի, թե շատ թանկարժեք: Բայց կարելի է դրանցով խաղալ նաև անվճար: Վերջին ամիսների ընթացքում ստեղծել են հարյուրավոր հավելվածներ Android-ի և iOS-ի համար:
Սիրարփի Աղաբաբյան