Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստ է Ագուերոյի համար վճարել 60 մլն ֆունտ

Մադրիդյան ակումբը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին:

Արգենտինացի հարձակվողը, ով վերջերս պատմական ռմբարկուական ռեկորդ ձևակերպեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում, հաջորդ ամառ կարող է տեղափոխվել Մադրիդ:

Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Ռեալը» «Մանչեսթեր Սիթիին» 60 մլն ֆունտանոց առաջարկ է պատրաստում Ագուերոյի տրանսֆերն իրականացնելու համար:

Իրենց հերթին «քաղաքաբնակները» պատրաստ կլինեն վաճառել ֆուտբոլիստին այն դեպքում, եթե կարողանան ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին, ում պայմանագիրը «Արսենալի» հետ լրանում է ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի 8 խաղերում Ագուերոն դարձել է 8 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս