
ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ տուրում:
Իսպանական Պալմա դե Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի հերթական Գրան Պրին: Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրաﬖ էր: Արոնյանը խաղում սև խաղաքարերով: Երկար պայքարից հետո գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
«Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 ﬕավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը (240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ: