5 գործիք՝ սոցցանցերում գեղեցիկ նկարներ ստեղծելու համար
Ձանձրացրե՞լ է ուրիշների պատկերները «փոխառել» Ձեր հրապարակումները սոցցանցերում ձևավորելու համար: Եվ Դուք չեք հանդիսանում Photoshop-ի վարպետ: Հոգ չէ: Գոյություն ունեն բազմաթիվ պարզ հավելվածներ՝ շատ լավ նկարներ ստեղծելու համար: magdamagla-ն ներկայացնում է 5 հարմար գործիքներ:
Pablo (Web). մեջբերումները ձևավորելու համար
Ծառայությունը Buffer-ի ստեղծողների կողմից կարողանում է կոմբինացնել լուսանկարները և տեքստը: Դրա օգնությամբ ոչ բարդ հրապարակում-մեջբերումներ ստեղծելը հաճույք է՝ ժամանակի մինիմալ ծախսով: Ամեն ինչ անվճար է:
Կարելի է ներբեռնել ինչպես՝ սեփական պատկերները, այնպես էլ՝ ընտրել առաջարկվող բարձր որակի լուսանկարները: Բացի այդ, ծառայությունն ունի նույնիսկ մեջբերումների (անգլերեն) իր սեփական գեներատորը: Մեջբերումներով պատկերները պոպուլյար են բոլոր սոցիալական ցանցերում, հատկապես՝ Ինստագրամում:
Cover (iOS). Պատկերներ տեքստով բջջային օգտատերերի համար
Եթե Pablo-ի ֆունկցիոնալությունը Ձեզ համար բավարար չէ, և Դուք iPhone ունեք, ապա ներբեռնեք Cover: Դրա օգնությամբ Դուք կարող եք ստեղծել նկարներ, որոնք իրենց որակով չեն զիջում ամսագրերի նկարներին: Գինը ծիծաղելի է. ընդամենը 4 դոլար:
Այստեղ շեշտը դրվում է առաջին հերթին՝ գեղեցիկ նկարների արագ ստեղծման վրա՝ առանց համակարգչի միացման անհրաժեշտության:
PixelPix (iOS, Android). նորաձև պիքսելիզացիա
Պիքսելային գրաֆիկան հիմա նորաձև է: Եթե Դուք ուզում եք Ձեր լուսանկարն անել 8 բիթանոց խաղերի ոճով, ապա անվճար PixelPix բջջային հավելվածն այն է, ինչ պետք է: Յուրաքանչյուր պատկերի կոնվերտացիա՝ պիքսելային ոճի: Ուղղակի ընտրեք լուսանկարը, պիքսելիզացրեք այն, իսկ հետո ավելացրեք ֆիլտրեր Ձեր հայեցողությամբ:
Brick-A-Pic (Web). պատկերներ Lego ոճով
Այս օնլյան ծառայությունը նման է նախորդ հավելվածին, միայն ստեղծում է լեգոյի էֆեկտ: Ներբեռնեք պատկերը, դարձրեք հարմար չափի և միացրեք ֆիլտրը:
Brick-A-Pic-ը բավականին երկար ժամանակ է աշխատում: Բայց արդյունքը դրան արժե: Անպայման փորձեք:
Coolors (Web / iOS / Android). գեղեցիկ գունային սխեմաների արագ որոնում
Գույների ընտրության այս ծառայությունը նախագծերում գունային սխեմաների հաղորդող օգտագործման համար է: Կարևոր չէ՝ Դուք նկա՞ր եք պատրաստում հրապարակման ձևավորման համար, թե՞ մշակում եք մի ամբողջ կայք:
Բացի Coolors-ի կողմից ստանդարտ սխեմաներից, կա հնարավորություն գեներացիայի ենթարկել նոր սխեմաներ՝ նշված հիմնական գույների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը