Բաժիններ՝

Հավաքականների մարզիչները՝ Հայաստան-Սերբիա հանդիպման մասին

2019թ. Եվրոպայի Մ-21 առաջնության Հայաստան-Սերբիա ընտրական հանդիպումը ավարտեց հյուրերի հաղթանակով՝ 0:1:

Խաղից հետո երկու թիմերի մարզիչները կիսվել են իրենց տպավորություններով:
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանը նշում է, որ դժգոհ է խաղից, քանի որ պարտվել են.

«Անկեղծ ասած ես շատ պահանջկոտ եմ և տղաներից ավելի շատ էի պահանջել: Ես տղաներին էլ ասացի, որ պարտվել ենք և դա շատ վատ է, բայց ամեն դեպքում ես շնորհակալություն եմ հայտնում տղաներին խաղի համար:

Հասկանալով, թե Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստները ինչ առաջնություններում են խաղում և ինչ որակի ֆուտբոլիստներ են, պետք է ասենք, որ մեր տղաները ամբողջ խաղի ընթացքում իրենց ստիպեցին, որ այդ ֆուտբոլիստները սխալներ թույլ տան: Մինչև վերջին րոպեն տղաները պայքարեցին, և կարող էինք գոնե ոչ-ոքի խաղալ:

Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ ես հավատում եմ մեր երիտասարդներին, այդ նրանք են կորցրել իրենց հավատը: Նրանց պետք է հավատան նաև իրենց ակումբներում. նրանք պետք է ավելի շատ խաղաժամանակ ստանան, այլ ոչ թե խաղան առաջին և ավելի ցածր դիվիզիոններում:

Պարտվել ենք ու դա վատ է, բայց տղաները խաղում էին շատ նվիրված: Մինչև վերջին րոպեն կար նվիրվածություն ու, չնայած դժվար խաղ էինք անցկացրել Ռուսաստանի հետ՝ կարողացանք մինչև վերջ լավ խաղալ»:

Խոսելով երիտասարդական հավաքականի ֆուտբոլստների ընտրության մասին՝ Արթուր Ոսկանյանը նշում է, որ հույս ունի, որ հավաքականում կսկսվի մրցակցություն: Արթուր Ոսկանյանի խոսքով՝ իրենք միշտ ուշադրության կենտրոնում են պահում տարիքային ավելի փոքր հավաքականների ֆուտբոլիստներին:

Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գորան Դորդովիչը նշում է, որ ուսումնասիրել էր Հայաստանի հավաքականի խաղը և գիտեր, որ թիմին դժվար խաղ է սպասում.

«Չնայած բարդ հանիպում էինք անցկացրել և կար հոգնածություն՝ մեր տղաները կարողացան լավ հանդիպում անցկացնել, ինչի համար ես շնորհակալ եմ նրանց»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս