Բաժիններ՝

«Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհին ենք». Արթուր Պետրոսյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով ընտրանու մոտ ստացվեց կոմբինացիոն խաղը:

«Այն ինչ ծրագրել էինք ըստ իս ստացվեց: Ինձ դուր չեկավ այն, որ պահեր ստեղծեցինք, որոնք չօգտագործեցինք: Առաջին կեսում կարող էինք խաղը վերջացնել: Երկու գնդակ ընդունեցինք սեփական դարպասը, բայց մնացած ամեն ինչ շատ լավ ստացվեց: Մեզ մոտ ստացվեց համագործակցված խաղը: Թե Բելառուսի և թե Կիպրոսի դեմ երկու խաղերից ենթադրում եմ, որ ճիշտ ճանապարհին ենք: Նորեկներն արդարացրեցին իրենց»,- լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսին ասաց Պետրոսյանը:

Վերջինս խոսեց նաև երկրպագուների բացակայության և լռության ակցիաների մասին՝ փաստելով. «Դժվար պահեր էլ են լինում, բայց նման պահերի էլ պետք է թիմիդ կողքին լինես: Նախորդ խաղին սուլում էին ֆուտբոլիստներին, որը շատ վատ է: Մեր ֆուտբոլիստներն արժանի չեն դրան»:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Կիպրոսի դեմ ընկերական խաղում Հայկ Իշխանյանի, Վարազդատ Հարոյանի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ հաղթեց մրցակցին:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս