Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստ է վճարել 80 մլն եվրո ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսի համար

ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը կարող է տեղափոխվել «Ռեալ»:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» պաշտպանությունը լավագույն վիճակում չի գտնվում: Ռաֆայել Վարանը հաճախկի վնասվածք է ստանում, Սերխիո Ռամոսը լավագույն մարզավիճակ չի ցուցադրում, իսկ բազմափորձ Պեպեն ընդհանրապես հեռացել է թիմից՝ տեղափոխվելով «Բեշիքթաշ»:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, «արքայական ակումբի» ղեկավարությունն անհանգստացած է այդ պրոբլեմով և պատրաստվում է ուժեղանալ ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսի օգնությամբ:

Բրազիլացի ֆուտբոլիստի համար մադրիդցիները պատրաստ են վճարել 80 մլն եվրո:Ըստ պարբերականի տեղեկության՝ Մարկինյոսին ձեռք բերելու փորձ «Ռեալը» կանի արդեն հունվարին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930