«Արսենալը» հայտարարել է Օզիլի գինը
«Զինագործները» պատրաստ կլինեն ձմռանը բաժանվել կիսապաշտպան Մեզութ Օզիլից, եթե ստանան պահանջվող գումարը:
Մրցաշրջանի ավարտից հետո Մեզութի պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ կլրանա: Տվյալ պահին կողմերը հեռու են պայմանագրի երկարաձգման բանակցություններից, դրա համար էլ ամեն ինչ գնում է նրան, որ Օզիլը կհեռանա «Արսենալից» ազատ գործակալի կարգավիճակում:
Սակայն, հնարավոր է նաև տարբերակ՝ ըստ որի գերմանացի կիսապաշտպանը կհեռանա լոնդոնյան ակումբից արդեն այս ձմռանը: Հաղորդվում է, որ «Արսենալը» հայտարարել է այն գինը, որի դիմաց պատրաստ կլինի բաց թողնել ֆուտբոլիստին: «Զինագործները» կվաճառեն Օզիլին նրան, ով կհամաձայնի վճարել 30 մլն ֆունտ:
Ըստ շշուկների ֆոտբոլիստի նկատմամբ գլխավոր հավակնորդը հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը կարող է փորձել ձեռք բերել Մեզութին հունվարին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը