
Մոսկվայում ներկայացվել է ԱԱ-2018-ի պաշտոնական գնդակը

Մոսկվայում տեղի է ունեցել 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական գնդակի շնորհանդեսը: Telstar 18 անվամբ գնդակը նման է Մեքսիկայում 1970 և Գերմանիայում 1974 թվականներին կայացած Աշխարհի առաջնությունների գնդակներին: Շնորհանդեսին ներկա է գտնվել Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին: Հարձակվողն ընդգծել է, որ իրեն դուրս է եկել գնդակի դիզայնը:
Աշխարհի առաջնությունը կմեկնարկի 2018 թվականի հունիսի 14-ին և կանցկացվի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Եկատերինբուրգում, Սոչիում, Ռոստովում ու կավարտվի հուլիսի 15-ին:
Աշխարհի առաջնության վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ Մոսկվայում: