
«Մեզ համար ամենակարևորը այս խաղում փորձարկումներ անելն էր». Արթուր Պետրոսյան

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Բելառուսի դեմ խաղում կարևորեց նորեկ ֆուտբոլիստների փորձարկումների հնարավորությունը:
«Մեզ համար ամենակարևորը այս խաղում փորձարկումներ անելն էր: Պետք է տեսնեինք այն ֆուտբոլիստներին խաղադաշտում, ովքեր նոր էին հրավիրվել հավաքական: Իմ կարծիքով այդ ֆուտբոլիստների մոտ վատ չստացվեց: Մենք չունենք 40-50 նոր ֆուտբոլիստների ցուցակ: Այս պահին կան երկու ֆուտբոլիստներ, ում խաղերն անձամ կուզենայի դիտել և իրենց հետ հավաքականի մասին խոսելն է: Նորեկների մասին կասեմ, որ սա միայն մեկ խաղ է: Հիմա պետք է կենտրոնանալ ազգային առաջնության վրա»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Արազ Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի և էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն: Հաջորդ հանդիպումը Պետրոսյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի թիﬕ դեմ: