ՀՀ դատախազությունը ստացել է վերջին ՏԻՄ ընտրություններում հանցագործությունների մասին 52 հաղորդում

ՀՀ դատախազությունը ստացել է նոյեմբերի 5-ի տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կատարված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ 52 հաղորդում, դրանցից 40-ով քրեական գործեր հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության ﬔջ նշված է. «Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել են 2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149 154.8-րդ հոդվածներ) 47 դեպքի վերաբերյալ հաղորդումներ և ահազանգեր: Բացի դրանցից, նոյեմբերի 9-ի դրությամբ ստացվել է ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ ևս 5 հաղորդում: Նշված բոլոր հաղորդումներն ու ահազանգերն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԿԱ ոստիկանության տարածքային բաժիններ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու, անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու և սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող ընդհանուր 52 հաղորդումներով և ահազանգերով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական ﬕջոցառումների արդյունքներով հարուցվել է 1 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):

40 հաղորդման և ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Մնացած 11 դեպքով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են»:

Տեսանյութեր

Լրահոս