«Ես վստահ եմ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի». Գառնիկ Իսագուլյան

«Հայ-իսրայելական հարաբերություններին զուգահեռ՝ նոր թափ պետք է ստանան հայ-իրանական հարաբերությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց, որ բավականին կարճ են նայում այն փորձագետները, որոնք ասում են, թե Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրան-Իսրայել հարաբերությունների կարգավորման համար. «Անհնար է, որ Հայաստանը կարողանա կամուրջ հանդիսանալ Իրանի և Իսրայելի միջև։ Պետք է դա նախ և առաջ քննարկվեր Իրանի և Իսրայելի հետ, նոր նման նախաձեռնություն ցուցաբերվի։ ՀՀ-ի և ԱՀ-ի համար հայ-իրանական հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան որևէ այլ հարաբերություն ոչ անմիջական հարևան պետության հետ։ Մի մոռացեք, որ ժամանակ է եղել, երբ փակ է եղել և՛ հյուսիսը, և՛ արևելքը, և՛ արևմուտքը, բաց է եղել բացառապես հարավային դարպասը»։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին, Իսագուլյանը հետևյալն ասաց. «Ես վստահ եմ, որ այն կստորագրվի։ Ասոցացման համաձայնագրին ես դեմ էի, որովհետև Հայաստանին «կամ-կամ» էր թելադրվում, և Հայաստանը շատ ճիշտ արեց, որ հրաժարվեց դրանից։ Հիմա Հայաստանին «կամ-կամ» չի թելադրվում։ Այս պարագայում է, որ Հայաստանը կարող է որպես կամուրջ հանդես գալ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս