Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը «Պատիվ ունեմ» ծրագրի շուրջ շահարկումները անհիմն է համարում

«Պատիվ ունեմ» ծրագրի վերաբերյալ տարատեսակ շահարկումները ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անհիմն է համարում: Նշված ծրագրի և տարկետման հետ կապված խնդիրների վերաբերյալ Վիգեն Սարգսյանը խոսել է Տավուշի սահմանամերձ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ընթացքում:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ առաջարկվող ծրագրերը ﬔծ առավելություններ են տալու երիտասարդներին՝ թույլ տալով նրանց ծառայության ընթացքում ոչ միայն պահպանել կապը հարազատների հետ, այլև ստանալ ֆինանսական փոխհատուցում ու կառուցել իրենց մասնագիտական ապագան:

«Մեր ծրագրերն իրոք շատ են: Այս ծրագրերում ﬔզ պետք է մեր ժողովրդի համախմբվածությունը, ուժը, վճռականությունը ու բոլոր հնարավոր այսպիսի գայթակղություններից ու կողքից հնչեցվող չար բամբասանքներից հեռու մնալը»,- նշել է պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը, որն այս օրերին բուռն քննարկումների առիթ է տվել, այսօր երեխաների համար է: «Նրանք կարողանալու են այդ ծրագրի շնորհիվ անվճար բարձրագույն կրթություն ստանալ՝ ամբողջությամբ փոխհատուցված թե՛ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում և ծառայել ոչ թե որպես շարքային, այլ 3 տարի որպես սպա՝ այնուհետև անցնելով քաղաքացիական իրենց կյանքին, իրենց խնդիրների լուծմանը»,- շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս