Բաժիններ՝

«Ռեալն» ուզում է «Բարսելոնայի» ձեռքից խլել Ֆիլիպե Կոուտինիոյին

«Լիվերպուլի» կիսապաշտպանը կարող է ամռանը հայտնվել Մադրիդում:

Ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ բանակցությունները վարում է «Բարսելոնան», որը պլանավորում է հունվարին ձեռք բերել Կոուտինիոյին: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստի գինը կարող է 150 մլն եվրոյից ավել լինել, քանի որ «Լիվերպուլը» չի ցանկանում մրցաշրջանի ընթացքում բաժանվել բրազիլացուց:

Ֆիլիպեի նկատմամբ ևս մեկ հավակնորդ դարձել է «Ռեալը»: Մադրիդիցիներն արդեն խորհրդակցել են «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ և երաշխավորել են «կարմիրներին», որ չեն փորձի գնել Կոուտինիոյին ձմռանը և կվերադառնան բանակցություններին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ֆուտբոլիստով հետաքրքրվում է նաև ՊՍԺ-ն:

Կոուտինիոն հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում 2013 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս