Բաժիններ՝

Շախմատի տղամարդկանց հավաքականը պարտվեց Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում

Շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում պարտվեց Ադրբեջանին։

Առաջինն իր պարտիան ավարտեց Գաբրիել Սարգսյանը։ Նա կիսեց միավորը Արկադի Նայդիչի հետ։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Շախրիար Մամեդյարովին՝ պարտիայի 44-րդ քայլին ստիպելով մրցակցին անձնատուր լինել։ Մոտ 5 ժամ պայքարից հետո պարտություն կրեց Սերգեյ Մովսեսյանը, ով մրցում էր Թեյմուր Ռաջաբովի հետ։ Պարտություն կրեց նաև Հրանտ Մելքումյանը։ Հայաստան-Ադրբեջան 1.5-2.5։

Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվում է հունական Կրետե կղզում։ Այն ﬔկնարկել է հոկտեմբերի 28-ին և կեզրափակվի նոյեմբերի 6-ին։ Առաջնությունը բաղկացած է 9 տուրից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930