Ալեքսանդր Գրիգորյանը արվեստի նվիրյալ էր. ռեժիսորի հոգեհանգստի արարողությանն արվեստագետները հիշում էին գործընկերոջը
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի երևակայական գունեղ աշխարհը վառ արտահայտվել է նրա ներկայացումներում: Այդ գործերը դեռ երկար տարիներ ﬔզ ուղղորդելու են դեպի ﬔր երազած երկիրը: Այսպես նոյեմբերի 3-ին Ալեքսանդր Գրիգորյանի՝ անվանի արտիստի հոգեհանգստյան արարողությանը արտահայտվեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ Ալեքսանդր Գրիգորյանի հարազատ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին:
«Նա կարողանում էր ռուսական թատրոնում հայկական ոգի ստեղծել: Դա զարմանալի է, անգամ՝ ապշեցուցիչ:
Խորը ցավով եմ արձանագրում ﬔծ վարպետի, թատերական արվեստում իր խոշորագույն ներդրումն ունեցած մարդու և վերջապես իմ ուսուցչի կորուստը: Հուսամ՝ նա իր արվեստով նոր արվեստ է ծնել, և նրա ուսանողները դերասաններ, ռեժիսորներ կշարունակեն այդ բացառիկ արվեստագետի ստեղծագործական ուղին»,- «Արﬔնպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախարարը:
Դերասան Հրանտ Թոխատյանի խոսքով՝ Ալեքսանդր Գրիգորյանը հրաշալի մարդ էր, արվեստի նվիրյալ, գեղարվեստական ղեկավար, ուսուցիչ: «Նա մեր Սամսոնիչն էր: Ալեքսանդրը ﬔր քաղաքի ամենավառ գույներից էր. նման մարդիկ չափազանց քիչ են: Կարծում եմ՝ նա այն անհատականություններից էր, որոնք չեն հեռանում:
Եթե այսօր տարբեր երկրներում մարդիկ ճանաչում են Ստանիսլավսկու թատրոնը, դա Ալեքսանդրի վաստակն է: Ինձ համար մեծ ցավ է նրա կորուստը: Ընդամենը երկու շաբաթ առաջ նրանց տանը զրուցում էինք թատրոնից, վաղվա օրվանից: Բազմաթիվ ծրագրեր ուներ: Հուսամ՝ դրանք կիրականացնեն մեր նրա զավակները, ընկերները»,- շեշտեց Թոխատյանը:
Ալեքսանդր Գրիգորյանի նախկին ուսանող, կինոռեժիսոր, Սամվել Սարիբեկյանն ասաց, որ վարպետը գործٳնյա, համարձակ, արագաշարժ, ﬔծահոգի ղեկավար էր, ռեժիսոր, որը կարողանում էր մինչև վերջ բացահայտել դերասանի կարողությունները և նրան ինքնաարտահայտվելու հնարավորություն տալ:
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 31-ին, 81 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո: