 
                        ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը կուսումնասիրի պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրական և գործնական խնդիրները
 
                                    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումաի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազﬕց, հանդիպման ժամանակ ստորագրվել է համագործակցության ծրագիր՝ ուղղված Հայաստանում պրոբացիոն համակարգի ներդրման և զարգացման գնահատմանը: Ծրագրի նպատակն է աջակցել Պաշտպանի աշխատակազմին՝ գնահատելու և մոնիթորինգի ենթարկելու Հայաստանում պրոբացիայի ծառայության համակարգի ներդրումը և զարգացումը՝ ոլորտում առկա օրենսդրական և գործնական խնդիրները վեր հանելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նաև այլ ուղղություններ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        