Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ծնողներին. Panorama.am

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին այցելել է հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծնողներին և շնորհավորել Գրետա մայրիկին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ու մաղթել քաջառողջություն:

Ինչպես հայտնի դարձավ Panorama.am-ին, Վիգեն Սարգսյանը սպարապետի ծնողների հետ զրուցել է նաև բանակի խնդիրների, ձեռքբերումների և պաշտպանական համակարգում ընթացող բարեփոխումների մասին։

Հանդիպման ավարտին Գրետա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցելության և մշտական ուշադրության համար։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս