
Պուչդեմոնը Կատալոնիա կվերադառնա, երբ «երաշխիքներ» տրվեն

Կատալոնիայի կառավարության (Ժեներալիտետի) նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, թե Բելգիա է ժամանել, որպեսզի խուսափի սպառնալիքներից, եւ Կատալոնիա կվերադառնա, երբ «երաշխիքներ» տրվեն։ Պուչդեմոնը եւ Ժեներալիտետի մի քանի նախկին խորհրդականներ Բելգիա են ժամանել հոկտեմբերի 30-ին:
«Ես որոշեցի Բելգիա ժամանել, եւ հատկապես Բրյուսել, քանի որ սա Եվրոպայի մայրաքաղաքն է»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Պուչդեմոնը:
Նա պարզաբանել է, որ այս քաղաք է ժամանել, որպեսզի խուսափի սպառնալիքներից, որոնք նա ստանում էր, եւ Կատալոնիա կվերադառնա, երբ «երաշխիքներ» տրվեն: Պուչդեմոնի խոսքով՝ այժմ նման «երաշխիքներ» չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: