Վթար Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին. կա տուժած

Հոկտեմբերի 29-ին, ժամը 08:54-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ-2109» մակնիշի 34 ZQ 382 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա չգործող ջրատարը. ուղևոր՝ 1989 թ. ծնված Ս. Ս.-ը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ս. Ս.-ը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: :

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս