Բաժիններ՝

Այս հիասքանչ յոգուրտով բուլկիները շատ արագ կպատրաստի նույնիսկ ամենազբաղված տնային տնտեսուհին

Յոգուրտով բուլկիներ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 350 գ
2. Յոգուրտ – 300 գ
3. Բուսայուղ – 1 ճ/գ
4. Շաքարավազ – 2 թ/գ
5. Փխրեցուցիչ – 2 թ/գ
6. Աղ – 1.5 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ խառնել յոգուրտը և բուսայուղը՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

2. Խառնել ալյուրը, աղը, խփրեցուցիչը և շաքարավազը: Այս խառնուրդը մասերով ավելացնել յոգուրտային զանգվածին: Խմոր հունցել:

3. Սեղանին ալյուր շաղ տալ և վրան դնել լավ հունցած խմորը:

4. Խմորը բաժանել 8-10 հավասար մասերի, բուլկիներ ձևավորել:

5. Եվ վերջնական փուլը: Շարել բուլկիները պերգամենտով պատված տապակին և թխել 20-25 րոպե նախապես 210-220 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս