
Թեյլոր Սվիֆթը հրապարակել է Ready For It երգի նոր հոլովակը

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը YouTub-ի իր ալիքում հրապարակել է Ready For It երգի նոր հոլովակը։ Երգչուհին ընտրել է կիբորգի կերպարը՝ ամբողջովին արհեստական մարմնով: Արտիստուհու երկրպագուները ուշադրություն են դարձրել այս կիբորգի խիստ նմանությանը «Ուրվականը՝ զենք ու զրահի մեջ» ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Մայորին, որի դերակատարը դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնն է:
Ready For It սինգլը տեղ կգտնի Reputation ալբոմում, որի ռելիզը պլանավորված է նոյեմբերի 10-ին: