Բաժիններ՝

«Ռեալը» սկսել է Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները

Լեհ հարձակվողը դեմ չի լինի փոխել ակումբը: Լևանդովսկին հիասթափված է մյունխենցիների տրանսֆերային քաղաքականությունից և մտադիր է փոխել «Բավարիան» թիմով, որն ընդունակ է հաղթել Չեմպիոնների լիգան:

Ինչպես հաղորդում է AS-ը, լեհը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», որն արդեն սկսել է բանակցությունները «Բավարիայի» հետ հարձակվողի տրանսֆերի կապակցությամբ:

Լևանդովսկին հանդես է գալիս «Բավարիայի» կազմում 2014 թվականից: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մյունխենցիների հետ լրանում է 2021 թվականին: Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 80 մլն եվրո: Լևանդովսկին «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցակցրել է 162 խաղ և խփել է 123 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս