Բաժիններ՝

6 իդեալական միրգ` փորկապության, հեղուկի կուտակման, խոլեստերինի բարձր մակարդակի դեմ պայքարելու համար

Փորկապությունն առաջանում է մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այդ պատճառների թվում են.

• սթրեսի բարձր մակարդակ
• նստակյաց կենսակերպ
• քիչ քանակով բջջանյութի օգտագործում
• դիաբետ
• հղիություն:

Խնդիրը կարող է կապված լինել նաև հիվանդությունների հետ: Ամեն դեպքում փորկապությունից ազատվելու համար հարկավոր է հասկանալ դրա պատճառը և միջոցներ ձեռնարկել այն վերացնելու համար: Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել սննդակարգին. այն պետք է հագեցած լինի բանջարեղենով և մրգերով: Դրանք մի խումբ սննդարար նյութեր են պարունակում, որոնք արագացնում են նյութափոխանակության համակարգի աշխատանքը և օրգանիզմն ապահովում մանրաթելերով: Խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել հետևյալ մրգերը:

Տանձ: Այս միրգը մեծ քանակով ջուր և մանրաթելեր է պարունակում, ինչի արդյունքում՝ աղիների աշխատանքը կարգավորելու հրաշալի միջոց է դառնում: Այն կօգնի հոգ տանել նյութափոխանակության համակարգի աշխատանքի մասին և նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Բացի այդ` այն պարունակում է A, C, E վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր` երկաթ, կալցիում, կալիում: Խաղող: Խաղողը բնական լուծողական է, օգնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքին և խոլեստերինի մակարդակի նվազեցմանը: Այս միրգը մեծ քանակով թթուներ է պարունակում, որոնք կարևոր են օրգանիզմի ճիշտ կենսագործունեության համար:

Նարինջ: Նարնջի հյութը սննդի արգասիքների կուտակումից խուսափելու հրաշալի տարբերակ է: Այն օգտակար է նաև սիրտ-անոթային համակարգին: Նարինջը մեծ քանակով վիտամին C է պարունակում, օգնում է ամրացնել իմուն համակարգը: Այն օրգանիզմն ապահովում է բջջանյութի անհրաժեշտ մակարդակով, ինչի շնորհիվ հնարավորություն է տալիս կանխարգելել փորկապությունը: Բացի այդ` նարինջը թթու է պարունակում, որը մաքրում է օրգանիզմը, հեշտացնում սննդի վերամշակումը, խթանում ենթաստամոքսային գեղձի և լյարդի աշխատանքը:

Խնձոր: Այս միրգը խորհուրդ է տրվում օգտագործել կեղևով, քանի որ այն բջջանյութ է պարունակում և լավ հակաօքսիդանտ է: Խնձորն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սեխ: Սեխը հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են կալիումը, մագնիումը, կալցիումը, ցինկը, երկաթը, ֆոսֆորը: Այն միզամուղ հատկություն ունի, ինչի արդյունքում դառնում է հրաշալի միջոց` հեղուկի կուտակումը կանխարգելելու, երիկամների աշխատանքը լավացնելու համար:

Կիվի: Կիվին ամենաշատ մանրաթելեր պարունակող մրգերից է: Այն նպաստում է աղիների աշխատանքի արագացմանը, ինչի արդյունքում դառնում է հրաշալի միջոց` փորկապության դեմ պայքարում:

Հետևեք նաև այս խորհուրդներին.

• վերահսկեք սթրեսը
• ավելացրեք ջրի օգտագործումը
• խուսափեք չափից շատ ուտելու և երկար ժամանակ չուտելու սովորությունից
• ակտիվ եղեք, շատ քայլեք
• բաց մի թողեք սննդի ընդունումը
• խուսափեք կաթնամթերքի օգտագործումից:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս