Բաժիններ՝

Ֆիլ Նևիլն ուզում է գլխավորել «Էվերթոնը»

«Էվերթոնի» նախկին պաշտպանը պատրաստ է օգնել հարազատ ակումբին: Ֆիլ Նևիլը պատրաստակամություն է հայտնել զբաղեցնելու «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ նախկին պաշտպանն իր ծառայություններն է առաջարկել Match of the Day հեռուստահաղորդման ժամանակ:  Ավելի վաղ Նևիլը բազմիցս ցանկություն է հայտնել սկսելու գլխավոր մարզչի կարիերա:

Նևիլն «Էվերթոնի» կազմում հանդես է եկել 2005-2013թթ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո պաշտպանն աշխատել է՝ որպես մարզչի օգնական «Մանչեսթեր Յունայթեդում» և «Վալենսիայում»: «Էվերթոնը» մարզիչ է փնտրում Ռոնալդ Կումանին հեռացնելուց հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս